Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

23 դեկ 2023 13:13

Լոս Անջելեսում 4-ամյա Գոռը սպանվել է ծնողների աչքի առաջ, հանցագործները «կտրել» են մեքենայի ճանապարհը և կրակել

Անցած ուրբաթ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոս Անջելեսում։ Ծնողների աչքի առաջ գնդակահարվել է իրենց 4-ամյա տղան։ Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակից հայտնել են, որ սպանված տղայի ինքնությունը պարզվել է՝ Գոռ Ադամյան։  Կասկածյալները բացահայտվել են՝ 29-ամյա Բայրոն Բուրկհուրթը և 27-ամյա Ալեքսանդրիա Ջենտիլը: Երկուսն էլ ձերբակալվել են՝ սպանության կասկածանքով։
 
Երեխայի ծնողները պահանջում են, որ նրանք ցմահ բանտարկվեն, ABC News-ին ասել է ընտանիքի ներկայացուցիչը։
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 7:30-ի սահմաններում, երբ Գոռի ծնողները մեքենայով անցել են Լանկաստերի Սիերա մայրուղով և «բախվել են» վերոնշյալ մարդկանց հետ։


«Միջադեպի ժամանակ կասկածյալ վարորդը կտրել է նրանց ճանապարհը, այնուհետև սկսել հետևել մի քանի վերգետնյա փողոցներով», - հայտնել են LASD-ից: «Կասկածյալների կողմից հետապնդման ժամանակ տուժող վարորդը դանդաղեցրել է իր մեքենան, այդ ժամանակ կասկածյալ վարորդը կանգնել է տուժողի մեքենայի կողքին և սկսել կրակել»։


Ընտանիքի մեքենայի վրա արձակված փամփուշտները դիպել են Գոռին, ով նստած է եղել հետևի նստարանին, հայտնում են իշխանությունները:


«Նրա հայրն ու մայրը, ովքեր եղել են մեքենայում, նրան անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ գրանցվել է, որ նա մահացած է», - ասվում է շերիֆի հայտարարության մեջ։


Միգել Կորոնադոն, որը հանդես է գալիս որպես Գոռի ծնողների խոսնակ, երկուշաբթի ABC News-ին ասել է՝ ընտանիքը «խնդրում է, որ երկու կասկածյալներն էլ բանտարկվեն ցմահ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության»:


Գոռի մայրն իրեն ասել է, որ նրանք գնում էին մթերային խանութ, երբ դեպքը տեղի է ունեցել: Մայրը լսել է, թե ինչպես է որդին բղավում․ «Ես վիրավոր եմ»: Դրանք վերջին խոսքերն էին, որ ծնողները լսել են իրենց որդուց։


Տղայի ծնողները չեն տուժել։ 


Քննիչները մի քանի ժամվա ընթացքում կարողացել են հայտնաբերել կասկածյալներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր