Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

25 դեկ 2023 10:49

Որն է մանդարինի անվնաս չափաբաժինը. ավելի լավ է քիչ ուտել

Սիետոլոգ Պոլինա Ժուրավլևայի կարծիքով՝ ամանորյա տոնական սեղանի ավանդական մթերքներից մեկը կարող է պոտենցիալ վտանգավոր լինել։

Դիետոլոգը պարզաբանել է, որ դա վտանգավոր է միայն այն դեպքում, եթե մարդն այն շատ ուտի։

Նրա խոսքով՝ մանդարինները պարունակում են շատ մեծ քանակությամբ շաքար, ինչպես նաև ասկորբին և կիտրոնաթթուներ։ «Սրանք այսպես կոչված նարնջագույն ամանորյա մարդասպաններն են, ավելի լավ է դրանք քիչ ուտել»,- բացատրեց բժիշկը՝ հավելելով, որ այս անուշահոտ մրգերի չարաշահումը կարող է հանգեցնել պեպտիկ խոցի, երիկամների խնդիրների և նույնիսկ գիրության։

Մասնագետն ընդգծել է, որ մանդարինն օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման լվանալ տաք ջրով, քանի որ մթերքի պիտանիության ժամկետը երկարացնելու համար դրանք մշակվում են մարդու համար վնասակար նյութերով, մինչդեռ օգտակար է համարվում ոչ միայն պտղամիսը, այլև շերտերը միմյանցից բաժանող սպիտակ մանրաթելերն ու անգամ կեղևը, որը հարուստ է հակաօքսիդանտներով։

Սակայն մասնագետները համակարծիք են, որ մեծ քանակությամբ մանդարին ուտելը կարող է հանգեցնել ոչ միայն ալերգիկ ռեակցիաների և փորափքանքի, այլև աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների սրման, քանի որ դրանցում պարունակվում է մեծ քանակությամբ մանրաթելեր։

Մասնագետները խորհուրդ են տալիս մանդարինն ուտել առավոտյան ու կեսօրին, սակայն երեկոյան 5-ից ոչ ուշ։ Բացի այդ, խորհուրդ չի տրվում նաև ուտել այս միրգը դատարկ ստամոքսին։ Այս պարզ խորհուրդներին հետևելու դեպքում մանդարինն օրգանիզմի վրա բացառապես դրական ազդեցություն կունենա:

Սա իր հերթին կարող է մեծացնել սրտանոթային հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների և այլ հիվանդությունների զարգացման ռիսկը։

Բացի այդ, ալերգիայի դեպքում խորհուրդ չի տրվում մանդարին ուտել։ Մինչեւ երեք տարեկան երեխաներին նույնպես մանդարին չեն տալիս։

Սակայն, ըստ սննդաբանի, մանդարինի չափավոր օգտագործումը օգնում է աղեստամոքսային տրակտին և նպաստում է օրգանիզմի կողմից սննդանյութերի ավելի լավ կլանմանը:

Առողջ մարդը կարող է օրական ուտել մինչև 500 գրամ մանդարին, իսկ 3 տարեկանից երեխաներին կարելի է տալ օրական 3 մրգից ոչ ավելի և վերահսկել հնարավոր ալերգիկ ռեակցիան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր