Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

26 դեկ 2023 12:10

Տեսանյութ. 31-ի գիշերը երևանցիներիին մատուցելու են թանկացումների տեսքով նվեր.Թանկացումների պատասխանատվությունն իշխանությունների հետ հավասար կիսելու է «Հանրային ձայն»-ը

«Հետագա թանկացումների պատասխանատվությունն իշխանությունների հետ հավասար կիսելու է «Հանրային ձայն» կուսակցությունը: Ընդունվելիք թանկացումները Նոր տարվա դեկտեմբերի 31-ի գիշերը երևանցիներիին մատուցելու են թանկացումների տեսքով նվեր, քաղաքական ջրերն էլ ավելին են պարզաջրվում: «Մայր Հայաստանը» շարունակելու է քաղաքացիների շահերը պաշտպանել, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր ձայն չեն տվել «Մայր Հայասատանին»,-ավագանու նիստին ընդառաջ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։


«Ամենակարևորը՝ քաղաքացիներն արդեն շատ պարզ ձևով հասկացան ով ով է, և ինչ քաղաքական դիրքորոշում ունի և իշխանությունների հասցեին սոսկ քննադատական տեքստեր ասելը դեռևս չի նշանակում, որ տվյալ քաղաքական ուժը կամ խոսնակը ռեալ ընդդիմություն է գործող իշխանութուններին»,-ասաց Մանւոկ Սուքիասյանը:


Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի: «Մայր Հայաստանն» առաջարկել էր ընդդիմադիր խմբակցություններին բոյկոտել նիստը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր