Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

26 դեկ 2023 13:50

Դա այն է, ինչ մենք խրախուսում ենք.Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը, հեռանալ Մոսկվայից

ՆԱՏՕ-ն շատ լավատես է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրի վերաբերյալ։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ 


«Մենք կարծում ենք, որ սա շատ լավ նորություն է։ Մենք սատարում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք աջակցում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերին այս գործընթացում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից երկկողմ հիմունքներով ձեռնարկվող ջանքերին։ Մեզ համար իսկապես կարևոր է, որ կայունությունը կովկասյան տարածաշրջանում պահպանվի ոչ միայն այն աշխատանքի շնորհիվ, որը մենք անում ենք Վրաստանում, այլ նաև այն կայունության միջոցով, որը կարող է հաստատվել Հայաստանում և Ադրբեջանում»,-ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։


Պատասխանելով հարցին, թե տեսնու՞մ է Երևանի շահագրգռվածությունը ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հարցում, Կոլոմինան նշել է, որ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը և որոշակիորեն հեռանալ Մոսկվայից։


«Դա այն է, ինչ մենք խրախուսում ենք: Հայերն ազատ են որոշումներ կայացնել, նրանք ընտրել են դա անել, և ես կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ՝ խնդրելով ավելի շատ համագործակցություն, պահանջելոբ ավելի շատ քաղաքական երկխոսություն, ինչպես նաև ներկայացվածություն ՆԱՏՕ-ում: Մենք սատարում ենք մեր գործընկերների ցանկացած որոշում, որը, մեր կարծիքով, օգտակար է տարածաշրջանի կայունության համար»,- ասել է նա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր