Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

26 դեկ 2023 15:48

Թուրք հայտնի գրող Ազիզ Նեսինի հարսը քննադատել է Ադրբեջանին՝ընդունում է Արցախի հայկական լինելու փաստը

Հայտնի թուրք գրող Ազիզ Նեսինի հարսը՝ Հիլալ Նեսինը, ամիսներ առաջ սոցիալական ցանցերում գրառում է արել՝ քննադատելով հայկական Արցախի վրա հարձակված Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ թուրքական մեդիային վրդովել է նաև Հիլալ Նեսինի վերջին գրառումը, որով նա քննադադել է ծայրահեղ ազգայնամոլ «Գորշ գայլերի» նշանը ցուցադրող թուրք զինվորներին։

Հիլալ Նեսինը մասնավորապես գրել է․ «Սրանք զինվո՞ր են, թե՞ Ազգայնական շարժում կուսակցության (Milliyetçi Hareket Partisi / MHP) երիտասարդական թևի ներկայացուցիչներ»։

Թուրքական մամուլը հիշեցնում է, որ ամիսներ առաջ, ենթադրաբար Արցախի վերջին պատերազի օրերին Հիլալ Նեսինը չի ընդունել, որ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է», այլ ընդգծել է, որ Ադրբեջանը գրավել է այն՝ մասնավորապես գրելով․ «Զավթողականության հանդիսատեսներն ենք»։ Այն ժամանակ Հիլալ Նեսինը ցավ է հայտնել նաև Ադրբեջանի քաղաքականության հետևանքով զոհված հայերի համար։

Հիշեցնենք, որ Ազիզ Նեսինը թուրք երգիծաբան է։ Նա արձակ և չափածո ժանրերով գրված շուրջ 100 գրքերի հեղինակ է։ Նրա որոշ ստեղծագործություններ թարգմանված են նաև հայերեն։


Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր