Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 դեկ 2023 10:22

Շատ կուզենայի ասել տեր հայր, բայց դա այս մարդուն հարիր չէ, նրա պահվածքը հոգևորականին հարիր չէ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը խիստ դեմ է, երբ եկեղեցականները խառնվում են քաղաքականությանը:


Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարություններին, թե ՀՀ իշխանություններն առաջնորդվում են դրսի պատվիրատուների պահանջներով, սակայն այդ պատվիրատուների ականջները երևում են:


Քաղաքագետն ասում է՝ վաղուց է կարդում ու հետևում Աջապահյանի կոչերին ու գրառումներին և կարծում է, որ այդ մարդու պահվածքը հոգևորականին հարիր պահվածք չէ՝ հաշվի առնելով նաև, թե ում շահերն է նա պաշտպանում:


 
«Շատ կուզենայի ասել տեր հայրը, բայց տեր հայրը իրեն հարիր չէ, պարոնը որևէ նոր բան չի ասում: Մեր հասարակության մի ստվար մասը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի լրտեսն է՝ սորոսական, աշխատում է Արևմուտքի համար և Հայաստանը ուզում է հանձնել Թուրքիային: Մի մասն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը լրտես է, աշխատում է Ռուսաստանի համար և ուզում է Հայաստանը հանձնել ՌԴ-ին: Սա իրականությանը չի համապատասխանում, և պարոն Աջապահյանն աշխատում է այդ թեզի վրա: Ինքը մեղադրում է Փաշինյանին, որ սորոսական է՝ արևմտամետ և աշխատում է թուրքի համար. որևէ նոր բան այստեղ չկա, սա իրականությանը չի համապատասխանում: Եվ ես շատ ցավում եմ, որ հոգևոր հայրերից մեկը, որը պետք է ամեն ինչ անի, որ մեր հասարակությունը կոնսոլիդացվի մեկ նպատակի շուրջ, փաստորեն աշխատում է հասարակության և ժողովրդի պառակտման ուղղությամբ»,- ասում է Ստեփանյանը:


Անդրադառնալով Աջապահյանի այն դիտարկմանը, թե ներկայիս իշխանությունը, իր նպատակներին լծված, գնում է և կշարունակի գնալ, քանի դեռ այդ ընթացքը հայ ժողովուրդը չի կասեցրել, և քանի դեռ Մայր Աթոռի ձայնը չի լսում հասարակությունը որպես սթափեցուցիչ ձայն՝ Ստեփանյանն ասում է, որ այստեղ շատ հետաքրքիր հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ հասարակությունը Մայր Աթոռի «սթափեցնող» ձայնը չի լսում:


«Կարծում եմ՝ այստեղ շատ մեծ դերակատարում ունի հենց պարոն Աջապահյանի և նրա ղեկավարի՝ պարոն Գարեգին Բ-ի դերակատարումը: Հայ ժողովուրդը եկեղեցուց հիասթափված է, որովհետև եկեղեցին չի կատարում իր ֆունկցիաները, այն ֆունկցիաները, որը պետք է կատարի ցանկացած նորմալ եկեղեցի: Հոգևոր հայրերը ժողովրդի կողքին չեն և չեն ուղղորդում ժողովրդին, չեն գտնվում ժողովրդի կողքին այն ժամանակ, երբ դրա կարիքը կար: ԼՂ-ից 100 հազարից ավելի հայրենակիցներ եկան, Գորիսում ո՞վ էր իրենց դիմավորում»,- ասում է քաղաքագետն ու հավելում.


«Գարեգինը պիտի գնար, գլուխը կախ կանգներ, մարդկանց մխիթարեր, մխիթարանքի խոսքեր ասեր: Հայ ժողովրդի մի մասը գաղթի ճանապարհ է ընկել, ո՞ր մեկը գնաց այնտեղ, ոչ մեկը: Այնպես որ այն հարցերը, որ պարոնը բարձրացնում է, պատասխանները թող եկեղեցում փնտրի և հենց եկեղեցում գտնի: Ժողովուրդը չի վստահում եկեղեցուն, ինչո՞ւ, որովհետև նրանց պահվածքը եկեղեցականին հարիր պահվածք չէ»:


Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ եկեղեցին սպասարկում է Ռուսաստանի շահերը. «Ես դա տեսնում եմ Գարեգին Բ-ի պահվածքից, Գարեգին Բ-ի հայտարարություններից և նրա Էջմիածնի՝ այդ հիերարխիայի պահվածքից և հայտարարություններից: Որևէ այլ քաղաքական ուղղություն նրանք չեն ներկայացնում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր