Տեսանյութ.Ինչ հարցերով են հիմնականում դիմում հոգեբանական թեժ գծին          Տեսանյութ.Թուրքիայի մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում       Օդի ջերմաստիճանը կնվազի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

28 դեկ 2023 16:22

Ինքը պայծառատես չէ, որպեսզի ենթադրություններ անի ապագայի մասին. ինքը խոստովանեց, որ Լ-ն զոհաբերել է գիտակցաբար

Ինքը պայծառատես չէ, որպեսզի ենթադրություններ անի ապագայի մասին. ինքը խոստովանեց, որ Լ-ն զոհաբերել է գիտակցաբարԱյդ ելույթի մեջ ես տեսել եմ բազմաթիվ ստեր ու կեղծիքներ, ինչպես միշտ։ Բայց պետք է հստակ ընդգծեմ մի կարևոր հանգամանք, որ Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողների՝ Նիկոլ Փաշինյանի տված վերջին հարցազրույցի վերաբերյալ դիտարկումներին։
 
«Երբ որ նա խոսում է ինչ-որ մահակների մասին, այսինքն պարզ է դառնում, որ իր համար ԼՂ հարցը մահակ է Հայաստանի գլխին։ Ուղղակի ես չհասկացա՝ ինքը ո՞ր մահակների մասին էր խոսում կամ ովքեր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին։ Համանախագահնե՞րը։ Նրանք հինգ անգամ գրավոր հայտարարություն են տարածել ԼՂ վերջնական կարգավիճակի մասին, որ այն պիտի որոշվի ազատ կամարտահայտությամբ։
 
Ո՞ր երկրի մասին էր խոսում, ու՞մ մասին էր խոսում, գուցե այն երկրի, որը մեզ միլիարդներով անվճար ու ցածր գներով սպառազինություն է մատակարարել։ Իսկ այդ ամենը ինքը ամբողջությամբ հանձնել է Ադրբեջանին»,- ասաց Սարգսյանը։ 

***
Ինքը ստում է։ Ինքը պայծառատես չէ, որպեսզի ենթադրություններ անի ապագայի մասին։ Մենք շատ հստակ ասել ենք ու ունենք նաև բոլոր փաստաթղթերը։ Թող ինքը ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ իր ասածը տեղ է գտել։ Ու թող ասի, որ այ հենց սրանով, այ հենց այս փաստաթղթով փակվել է ԼՂ խնդիրը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, որ Փաշինյանը սկսել է հայտարարել, որ 2016-ից հետո հայտնի է դարձել երրորդ մի փաստաթուղթ, որով նախատեսվում էր ոչ միայն զիջումներ, այլև ԼՂ պետական ինստիտուտների լուծարում»,- ասաց նա։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր