Արարատի մարզում վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի          «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն է տեղափոխվել 40 օրական երեխայի մարմին       Տեր Զարեհ քահանա Աշուրյանը դատարանում հաղթել է Եհովայի վկաներին    

29 դեկ 2023 15:33

Իմացեք,թե ինչ գրաֆիկով եք աշխատելու վաղը

Iravaban.net-ը հայտնում է, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ին, այնպես էլ հունվարի 1-ին, հունվարի 2-ին և 6-ին:

Նշենք, որ դեկտեմբերի 31-ը կիրակի օր է, հունվարի 1-ը՝ երկուշաբթի, իսկ 2-ը՝ երեքշաբթի։ Սուրբ Ծնունդը կնշվի շաբաթ օրը։

Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսինքն, այն քաղաքացիները, ովքեր աշխատում են շաբաթ օրերին, նրանք կկարողանան դեկտեմբերի 30-ին մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը՝ ամանորյա տոներով պայմանավորված։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր