Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

29 դեկ 2023 16:05

Այսօր Ռուսաստանը հարվածել է գրեթե ամեն ինչով, ինչ ունի իր զինանոցում

Այսօր Ռուսաստանը հարվածել է գրեթե ամեն ինչով, ինչ ունի իր զինանոցումՌուսական զորքերը դեկտեմբերի 29-ի առավոտյան Ուկրաինային զանգվածային հարված հասցնելու համար օգտագործել են մոտ 110 հրթիռ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել Է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը խոստացել է, որ Ուկրաինայի զինված ուժերն «անպայման կպատասխանեն։ «Ծննդատուն, ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոն, բարձրահարկ շենքեր և առանձնատներ, առևտրային պահեստ, ավտոկայանատեղի։ Կիեւ, Լվով, Օդեսա, Դնեպր, Խարկով, Զապորոժի եւ այլ քաղաքներ․ այսօր Ռուսաստանը հարվածել է գրեթե ամեն ինչով, ինչ ունի իր զինանոցում՝ С-300, թեւավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր։ Մոտ 110 հրթիռ է արձակվել, մեծ մասը խոցվել է։

Ցավոք, գնդակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով և անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում մարդկանց։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինում տուժածներին:

Մենք անպայման կպատասխանենք ահաբեկիչների հարվածներին։ Եվ մենք պայքարելու ենք, որպեսզի ապահովենք մեր երկրի, յուրաքանչյուր քաղաքի, մեր ողջ ժողովրդի անվտանգությունը։ Ռուսական ահաբեկչությունը պետք է պարտվի, և այդպես կլինի»,- գրել է Զելենսկին։

Դեկտեմբերի 29-ի գիշերը և առավոտյան Ռուսաստանի զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի քաղաքներին՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվելով կրիտիկական և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ արդյունքում վնասվել են բնակելի տներ և հասարակական հաստատություններ Կիևում, Խարկովում, Դնեպրում, Լվովում, Օդեսայում, Զապորոժիեում, Կոնոտոպում: Նախնական տվյալներով՝ զոհվել են մեկ տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ, մոտ 100-ը՝ վիրավորվել ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր