Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում       ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները    

05 հուն 2024 11:55

Ադրբեջանը կարծում է, որ ԼՂ հարցը «ամբողջությամբ» հանվել է օրակարգից. խաղաղության պայմանագիրը չպետք է լինի «սահմանների սահմանազատման պատանդ»

Ղարաբաղի հարցն ամբողջությամբ հանվել է օրակարգից: Այս մասին Berliner Zeitung-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիեւը։

Բաքուն, ըստ նրա, այս պահին լուրջ խոչընդոտներ չի տեսնում խաղաղության պայմանագրի կնքման համար։

Հաջիևը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը չպետք է լինի «սահմանների սահմանազատման պատանդ»։

Ալիեւի օգնականը փաստացի կրկնել է այն միտքը, որ սահմանազատման հարցը, Ադրբեջանի կարծիքով, կարող է չընդգրկվել խաղաղության պայմանագրի մեջ։ Այստեղ հարց է ծագում. ո՞րն է այս դեպքում խաղաղության պայմանագրի իմաստը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր