44-օրյա պատերազմին առնվող վարույթներով 99 սպաներ քրեական հետապնդման են ենթարկվում. արդյո՞ք մեղավոր են այս մարդիկ. ՔԿ նախագահ
«Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի հետ կապված դատարան է ուղարկել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, 99-ը սպաներ են։ Գործերի ճնշող մեծամասնությունը դատաքննության փուլում է»,-ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նա նշել է, որ այս պահի դրությամբ առնվազն 99 սպաներ քրեական հետապնդման են ենթարկվում. «Դատաքննությունը ցույց կտա՝ մեղավոր են այս մարդիկ, թե ոչ։ Բայց առնվազն նախաքննական մարմնի տեսանկյունից շատ հարցերի պատասխաններ, իմ կարծիքով, մենք ունենք։ Կան հանգամանքներ, որոնք նպաստել են պարտության վրա հասնելուն, կան անձինք, որոնց գործողությունները կամ անգործությունն է նպաստել պարտությանը»,- ասել է Քյարամյանը։
Նա նշել է, որ արդյունավետ քննություն ապահովելու տեսանկյունից վարույթները բաժանել են ըստ ուղղությունների՝ 10-րդ հրաձգային դիվիզիայի, 18-րդ հրաձգային դիվիզիայի, 1-ին բանակային կորոպուստի ուղղություններ, Շուշիի պաշտպանության, հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի հետ կապված դեպքեր, զորակոչի հետ կապված խնդիրներ և ևս մեկ ուղղություն։
«Այս պահին կարող ենք արձանագրել, որ բացի մեկ ուղղությունից, մնացած բոլոր ուղղություններով հիմնական քննությունն ավարտված է»,- ասել է Քյարամյանը՝ նպատակահարմար չհամարելով նշել կոնկրետ ուղղությունը։
ՔԿ նախագահի խոսքով, ահռելի աշխատանք է կատարվել. «Եղել են հանգամանքներ, որ մենք քննությունն իրականացրել ենք ոչ թե գնդի, գումարտակի մակարդակով, ընդհուպ մինչև ջոկի։ Տասնյակ հազարաներով քննչական գործողություններ են արվել, մի քանի հազար հատորի է հասնում գործերի ընդհանուր ծավալը։
Մեզ համար ընդհանոր իրավիճակը գրեթե բոլոր ուղղություններով պարզ է»։