Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ    

05 հուն 2024 16:12

Վլադիմիր Պուտինը խոսել է մոտ ապագայում բարեկամ երկրներ հնարավոր այցերի մասին. Նշվում է նաև Հայաստան այցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականին կարող է մի քանի արտասահմանյան այցեր կատարել։ 

Պետության ղեկավարը տասնյակ երկրներ հրավերներ ունի։ Կրեմլը դեռ չի հայտնել, թե ուր է մեկնելու Պուտինը, մանավանդ որ մայիսին լրանում է նախագահի պաշտոնում նրա ներկայիս ժամկետը։

Ինքը՝ Ռուսաստանի ղեկավարը, խոսել է մոտ ապագայում բարեկամ երկրներ հնարավոր այցերի մասին. «Չեմ բացառում, բայց առայժմ փորձում եմ որևէ բան չծրագրել»։ Խոսքը ոչ բարեկամ երկրների մասին չէ։ Գրել է ՏԱՍՍ-ը։

Ո՞ւր են հրավիրել Պուտինին

Նախորդ ամիսներին Պուտինը հրավերներ էր ստացել այցելելու Բրազիլիա, Բուրունդի, Վիետնամ, Իրաք, Իրան, Հյուսիսային Կորեա, Կուբա, Մոնղոլիա, Թաիլանդ, Թուրքիա, Հասարակածային Գվինեա և այլ երկրներ։

Ռուսաստանի Դաշնության նախագահին ավանդաբար սպասում են հետխորհրդային տարածքի պետություններում, այդ թվում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում, Բելառուսում, Տաջիկստանում և Ուզբեկստանում։

«Պուտինը նաև ասել է, որ կարող է այցելել Հայաստան՝ չնայած բոլոր բարդություններին»,- գրել է գործակալությունը։ Երևանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) 2024 թվականին, սակայն «հնգյակի» առաջնորդների որոշմամբ ասոցիացիայի տասներորդ հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա մայիսին Մոսկվայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր