Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

06 հուն 2024 21:10

Վրաստանի վարչապետը և նախագահը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորել են հայ ժողովրդին և Վրաստանի հայ համաքաղաքացիներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ազգությամբ հայ համաքաղաքացիներին և հայ ժողովրդին շնորհավորել են Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։

«Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և եղբայրական հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առթիվ։ Թող այս օրը ուրախություն և երջանկություն բերի բոլորին, ովքեր հոգով և սրտով նշում են այս մեծ տոնը։ Մաղթում եմ բոլորին խաղաղություն և բարօրություն»,– ասված է վարչապետի ուերձում։

«Սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և իր հետևորդներին աշխարհի բոլոր անկյուններում, հատկապես Վրաստանում բնակվող մեր հայազգի համաքաղաքացիներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ»,– նշել է Զուրաբիշվիլին իր շնորհավորական ուղերձում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր