Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում, դատի ենք տալու իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար          Մարտի 15-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 հուն 2024 11:42

Եթե ուզենայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ.մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ «մեր նախկին» քաղաքը

Եթե ուզենայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ.մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ «մեր նախկին» քաղաքըԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ անարդար քայլեր «չի արել». տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության համար. ես այս մասին արդեն խոսել եմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ միանգամայն անկեղծ ասել, որ եթե ցանկանայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։ Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ «մեր նախկին» քաղաքը, որի «իսկական անունը» Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը», - ասել է Ալիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր