Անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրենի՝ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին որոշումը          «Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին       ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մոտ մեկ ամսով հետաձգել Չինաստան այցը    

12 հուն 2024 11:41

ՀՀ-ն պետք է նախ փոխանցի Տավուշի այն 4 գյուղերը, հետո.... Ադրբեջանն էլ չի խոսում բռնազավթած ՀՀ մի շարք հատվածների մասին` դրանք համարելով պատերազմական ավար կամ «պատմական ադրբեջան»

ՀՀ-ն պետք է նախ փոխանցի Տավուշի այն 4 գյուղերըԱդրբեջանի նախագահի` Հայաստանի հետ բանակցությունների հետ կապված հարցազրույցից 2 օր է անցել` իր հետ բանակցող Նիկոլ Փաշինյանը չի արձագանքել: Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի, ստացվում է հետևյալ պատկերը. «Ադրբեջանի պահանջով Հայաստանը պետք է նախ փոխանցի Տավուշի այն 4 գյուղերը, որոնք անկլավի կարգավիճակ չունեն` սահմանակից են Ադրբեջանին, իսկ հետո բանակցեն 4 անկլավների` Ադրբեջանին հանձնելու և դրանք Ադրբեջանի հետ ճանապարհով կապելու մասին` բնականաբար ՀՀ-ի հաշվին:

Ադրբեջանը չի խոսում Տավուշի այն տարածքների մասին, որոնք իրենք են օկուպացրել, Արծվաշենի մասին, ինչպես նաև` 2021-22 թթ.-ին ագրեսիայի ենթարկած ու բռնազավթած Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք հատվածների` դրանք համարելով պատերազմական ավար կամ «պատմական ադրբեջան»:

Սա դեռ երևացող մասն է»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր