Եվրոպացի գիտնականները անհանգստությամբ են նայում ապագային.Հավանական է, որ 2024 -ին գլոբալ տաքացումը անշեղորեն կշարունակվի

Եվրամիության «Կոպեռնիկուս» կլիմայական կենտրոնի հետազոտողները երեքշաբթի հրապարակել են իրենց տարեկան կլիմայական ակնարկը՝ ասելով, որ 2023 թվականը մեծ տարբերությամբ գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2016 թվականին, հայտնում է BBC-ն։
2023-ի անոմալ տարվա երկու հիմնական պատճառներն են՝ մարդու կողմից առաջացած գլոբալ տաքացումը և Էլ Նինյոն՝ Խաղաղ օվկիանոսի մակերևույթի տաքացման երևույթը:
Եվրոպացի գիտնականները անհանգստությամբ են նայում ապագային.
2023 թվականի հունիսից դեկտեմբեր ամիսներին յուրաքանչյուր ամիս ավելի տաք է եղել, քան նախորդ տարվա համապատասխան ամիսը։ Նոր տարին ոչ մի հանգստություն չբերեց. «2023 թվականի դեկտեմբերն աշխարհում գրանցված ամենատաքն էր։ Հավանական է, որ 2024 թվականի հունվարին կամ փետրվարին ավարտվող 12 ամիսների ընթացքում ջերմաստիճանը կգերազանցի նախաարդյունաբերական մակարդակը 1,5 °C-ով»,- զգուշացնում են նրանք: