Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին          Կաթողիկոսը «Save Armenia»-ի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը       Վանաձորում 7 տարեկան երեխայի մшհվան պատճառ դարձաձ խողովակը կապամոնտաժվի    

13 հուն 2024 10:55

Տեսանյութ.Սանկտ Պետերբուրգում խոշոր հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում. աշխատակիցները տարհանվել են

Սանկտ Պետերբուրգում խոշոր հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում. աշխատակիցները տարհանվել ենՍանկտ Պետերբուրգի Պուշկինսկի թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել պահեստում, որը տարածվել է մոտ հազար քառակուսի մետր տարածքում։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունն իր թելեգրամյան ալիքում, տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

«Հաղորդում է ստացվել Պուշկինսկի թաղամասում Մոսկովսկոե խճուղի շենք 153 հասցեում հրդեհի բռնկման մասին։ 350x320 մետր չափերով ու 20 մետր բարձրությամբ պահեստային համալիրում հրդեհ է բռնկվել 1000 քմ տարածքում։ Տուժածների մասին տվյալներ այս պահի դրությամբ չեն հաղորդվել»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Яндекс Карты ծառայության տվյալներով՝ վերոնշյալ հասցեում Wildberries-ի պահեստներն են։

Ավելի ուշ ընկերությունը հաստատել է, որ հրդեհը բռնկվել է իր պահեստում՝ հավելելով, որ ընկերության աշխատակիցները տարհանվել են։ 

Հաղորդվում է նաև, որ հրդեհը տարածվել է և արդեն իսկ ընդգրկում է 50 հազար քմ տարածք։

Տեսանյութերը՝ այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր