Այրոցի առաջացման պատճառները .Ինչպես ազատվել այրոցից

Այրոցը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ուստի կարևոր է խորհրդակցել բժշկի հետ՝ ճշգրիտ ախտորոշում կատարելու և արդյունավետ թերապիա որոշելու համար՝ սննդային ուղղումից մինչև դեղորայքային թերապիա: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է էնդոսկոպիստ, գաստրոէնտերոլոգ, սննդաբան Անաստասիա Չիժիկովան։
«Ախտանիշների ի հայտ գալու ժամանակ կարող են ժամանակավորապես դեղեր ընդունել՝ անհանգստությունը թեթևացնելու համար: Բայց սա պետք է լինի եզակի դեպք, այլ ոչ թե խնդրի մշտական «քողարկում»»,- զգուշացրել է գաստրոէնտերոլոգը։
Խոսելով մթերքների մասին, որոնք կարող են օգնել թեթևացնել այրոցի ախտանիշները, բժիշկը նշել է սովորական ջուրը։
«Ջուրը կարող է օգնել թեթևացնել այրոցը, հատկապես թեթևակի ալկալային ջուրը (սեղանի հանքային ջուր): Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է գազը բաց թողնել, որպեսզի ավելի չգրգռվի կերակրափողի լորձաթաղանթը։ Թեթևակի ալկալային ջուրն օգնում է նվազեցնել ստամոքսում թթվի ագրեսիվ ազդեցությունը և վերացնել այրոցը, ինչպես նաև վերականգնել օրգանիզմի ջրային հավասարակշռությունը, որը կարող է խախտվել այրոցից»,- ասել է Չիժիկովան։
Նաև, ըստ նրա, որոշ հացահատիկներ և ժելեն կարող են օգնել թեթևացնել այրոցը, հատկապես վարսակի ալյուրը, կտավատի սերմը և բրնձի շիլան: Սրանք օգնում են նվազեցնել ստամոքսի թթվայնությունը և հանգստացնել կերակրափողի լորձաթաղանթը:
«Անհրաժեշտ է ուտել շիլա և դոնդող, երբ այրոց ունես։ Շիլան պետք է եփել ջրի մեջ՝ առանց կաթ ավելացնելու: Պետք է փոքր չափաբաժիններով օգտագործել շիլա և դոնդող։ Չի կարելի դրանք ուտել քնելուց առաջ կամ սնվելուց անմիջապես հետո»,- հավելել է մասնագետը։
Մեկ այլ մթերք, որը կարող է օգնել թեթևացնել այրոցի ախտանիշները, բանանն է: Ինչպես բժիշկն ասել է, այն ունի հակաթթվային հատկություն, այսինքն՝ օգնում են նվազեցնել աղաթթվի ագրեսիվ ազդեցությունը ստամոքսում։ Իսկ բանանի օսլան ծածկում է կերակրափողի և ստամոքսի լորձաթաղանթները։
«Որոշ ֆերմենտացված կաթնամթերք, ինչպիսիք են ացիդոֆիլուսը, կեֆիրը և բնական մածունը, կարող են օգնել թեթևացնել այրոցը: Դրանք պարունակում են օգտակար բակտերիաներ, որոնք օգնում են պահպանել միկրոֆլորայի առողջ հավասարակշռությունը մարսողական տրակտում»,- ասել է Չիժիկովան։