«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է՝ պատրաստ է ապահովել 28 պատգամավորի ստորագրություններն իմփիչմենտի գործընթացի համար          Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել, կանգ առեք, ապիկարներ       Այն մասով, ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է որևէ խնդիր չկա    

16 հուն 2024 11:54

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվի ջարդերի մասին հայկական կողմի հրապարակմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվի ջարդերի մասին հայկական կողմի հրապարակմանը«Ակնհայտ կեղծավորություն. Հայաստանը խեղաթյուրում է հունվարյան ողբերգության մասին փաստերը»:

Այս մասին, հավատարիմ մնալով բոլոր պատմական և ժամանակակից իրադարձությունների մասին ճշմարտությունները հերքելու քաղաքականությանը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով «X»-ի միկրոբլոգում Հայաստանի ԱԳՆ-ի կողմից արված հրապարակմանը:
 
«Ադրբեջանին տեղահանությունների և էթնիկ զտումների մեջ մեղադրելը աբսուրդ է», -հայտարարել է դիվանագետը՝ ցինիկաբար հավելելով, թե Հայաստանը փորձում է թաքցնել ադրբեջանցիների նկատմամբ համակարգային էթնիկ զտումների քաղաքականությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ հրապարակման մեջ ասվում էր. «34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։ Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, անդամահատվեցին և անհետացան, կես միլիոնը փախստական դարձավ:

Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականության կանխարգելման հրամայականը և իրավունքի հարգման անհրաժեշտությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր