Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

20 հուն 2024 12:30

Գիտնականները ստեղծել են կորոնավիրուսի նոր՝ 100% մահացու շտամ

Գիտնականները ստեղծել են կորոնավիրուսի նոր՝ 100% մահացու շտամՉինաստանի Պեկինի Քիմիական տեխնոլոգիաների և կլինիկական բժշկության համալսարանի գիտնականները ստեղծել են կորոնավիրուսի նոր՝ 100% մահացու շտամ՝ GX_P2V, հայտնում է Daily Mail-ը։


Կորոնավիրուսի նոր շտամը ստեղծվել է GX/2017 վիրուսի հիման վրա, որը հայտնաբերվել է Մալայզիայի պանգոլիններում (պլասենցային դեկորատիվ կաթնասուններ) COVID-19 համաճարակից մի քանի տարի առաջ։


Գիտնականները գնահատել են նոր վիրուսով վարակվելու հետևանքները՝ օգտագործելով մկների վրա փորձը, որոնց ներդրվել է մարդկային գեն, որը հեշտացնում է վիրուսի մուտքը բջիջներ: Վիրուսի օրգանիզմ մտնելուց յոթից ութ օրվա ընթացքում բոլոր փորձարարկվող կրծողները սատկել են:


Վիրուսի ազդեցությունը կործանարար է եղել մկների թոքերի, շնչափողի, ոսկրային հյուսվածքի, աչքերի և ուղեղի համար: Նշվում է, որ GX_P2V-ը յուրօրինակ կերպով տարածվում է ամբողջ մարմնով։


Չինացի գիտնականների աշխատանքը քննադատության է ենթարկվել գիտական ​​հանրության կողմից։ Լոնդոնի Համալսարանական քոլեջի ինֆեկցիոն հիվանդությունների փորձագետ, պրոֆեսոր Ֆրանսուա Բալուն հետազոտությունը նկարագրել է որպես «սարսափելի և գիտականորեն անիմաստ»: Կանադայի Ռութգերս համալսարանի քիմիկոս, պրոֆեսոր Ռիչարդ Էբրայթն ամբողջ սրտով համաձայնել է Բալուի գնահատականին։


Մասնագետները մտահոգություն են հայտնել նաև լաբորատորիայի կենսաանվտանգության վերաբերյալ, որտեղ իրականացվել են փորձերը։ Էբրայթն ասել է, որ 2016-2019 թվականներին Ուհանում նմանատիպ ուսումնասիրությունները կարող էին նպաստել կորոնավիրուսային համաճարակի առաջացմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր