Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

22 հուն 2024 11:25

Երևանցի 41-ամյա կինը հայտնել է, որ «Ծղոտներ»-ում փորձել են իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ

Երևանցի 41-ամյա կինը հայտնել է, որ «Ծղոտներ»-ում փորձել են իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հունվարի 18-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 41-ամյա Ֆլորա Գ․-ն և հայտնել, որ հունվարի 15-ին Զավարյան փողոցում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում իր ծանոթ, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Նվեր Վ․-ն փորձել է իր կամքին հակառակ սեռական բնույթի հարաբերություն ունենալ իր հետ։

Երբ ոստիկանները հանդիպել են Ֆլորա Գ․-ին, վերջինս հրաժարվել է հաղորդում տալուց, սակայն ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Նվեր Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր