Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

24 հուն 2024 10:04

Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին

Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Մ2-ից դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհը։

Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը, Վանաձոր-Դիլիջան, Սյունիք գյուղից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի, Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Արթիկի համայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հանրապետության ողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնացքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-167-րդ կմ և Ջերմուկ տանող ավտոճանապարհին բուք է:

Աշտարակ քաղաքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր