Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 հուն 2024 10:13

Իրավիճակը Հայաստանի և Լարսի ճանապարհներին

Իրավիճակը Հայաստանի և Լարսի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշենի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Ջերմուկի խաչմերուկից դեպի Սիսիան տանող և Կապանից մինչև Ջերմուկի խաչմերուկ տանող ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան, Ջերմուկ քաղաքներում, Թալինի տարածաշրջանում, Սյունիքի մարզերում, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում գետնաբուք է։

Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր