Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

26 հուն 2024 12:13

Ալիևի այն խոստումները, որոնց շարքում ուշագրավ է ինչպես ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնպես էլ միջանցքային տրամաբանության բացակայությունը

Ալիևի այն խոստումները, որոնց շարքում ուշագրավ է ինչպես ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնպես էլ միջանցքային տրամաբանության բացակայությունըԱդրբեջանում ընթանում է փետրվարի 7-ին նախատեսված նախագահական արտահերթ ընտրությունների քարոզարշավը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որտեղ ուշագրավ են արտաքին քաղաքականության՝ 2024-2031թթ․ նպատակները: Ահա Ալիևի՝ արտաքին քաղաքականության բնագավառում այն խոստումները, որոնց շարքում ուշագրավ է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնպես էլ միջանցքային տրամաբանության բացակայությունը։

Դրանք են.

* Ազգային շահերի և միջազգային իրավունքի վրա հիմնված անկախ և սկզբունքային արտաքին քաղաքականության շարունակություն,

* Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 հիմնարար սկզբունքների հիման վրա Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում,

* Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և այն զարգացման տարածաշրջան դարձնելու ջանքերի շարունակություն,

* Ադրբեջանի ոչ կոնֆլիկտային օրակարգի ձևավորում,

* Հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդում,

* Ադրբեջանի պաշտպանությունը աշխարհաքաղաքական և հիբրիդային սպառնալիքներից,

* Միջազգային հարաբերություններում Ադրբեջանի դերի հետագա ամրապնդում, միջազգային անվտանգության ճարտարապետության ձևավորում և գլոբալ խնդիրների լուծում,

* Թյուրքական պետությունների և թյուրքական պետությունների կազմակերպության հետ կապերի հետագա ամրապնդում,

* Ռազմավարական գործընկերների և դաշնակիցների թվի ավելացում,

* Կանաչ էներգիայի ծրագրի խթանում՝ ավելացնելով այլընտրանքային և վերականգնվող էներգիայի օգտագործումը և, հետագայում, նպաստելով կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին,

* Ադրբեջանի, որպես տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնի, դերի հետագա ուժեղացում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր