Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

31 հուն 2024 12:25

ՌԴ սահմանների մոտ մեկնարկել է «Սառը պատերազմ»-ից ի վեր ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժությունների ակտիվ փուլը

ՌԴ սահմանների մոտ մեկնարկել է «Սառը պատերազմ»-ից ի վեր ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժությունների ակտիվ փուլըՌուսաստանի սահմանների մոտ մեկնարկել է «Սառը պատերազմ»-ից ի վեր ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժությունների ակտիվ փուլը՝ «Հաստատակամ պաշտպան 2024»-ը:

Զորավարժություններին ներգրավված են զինված ուժերի բոլոր տեսակներն ու ճյուղերը, այդ թվում՝ տասնյակ հազարավոր զինվորականներ և հարյուրավոր միավոր զինտեխնիկա։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զորավարժություններին մասնակցում է 90 հազար զինվորական՝ դաշինքի բոլոր 32 երկրներից։ Զորավարժությունները տեղի կունենան Բալթյան երկրներում, Լեհաստանում և Գերմանիայում։

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ հորինված Օկկաս պետությունը բռնազավթել է ենթարկել հարևան երկրի տարածքը: Դրանից հետո, իբր, երկիրը հարձակվել է մեկ այլ հարևանի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։ Դաշինքի երկրները ստիպված են անցում կատարել կազմակերպության կանոնադրության կոլեկտիվ պաշտպանության մասին հինգերորդ հոդվածին։

Զորավարժությունների սցենարը ենթադրում է հակամարտություն Սուվալկիի միջանցքի տարածքում, որով ռուսական ուժերը կարող են հիպոթետիկորեն ճանապարհ անցնել դեպի Կալինինգրադի շրջան։

Մինչ այս Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ դաշինքի երկրների վրա ռուսական հարձակման սպառնալիք չի տեսնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր