Վաշինգտոնյան համաձայնագիրը չի կարող օգտակար լինել Հայաստանի համար նաև սպառնալիք է ՌԴ-ին և Իրանին          Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը       Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ    

02 փետ 2024 18:20

Անահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ

Անահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, որոնց ժամանակ, ի թիվս այլնի՝ ներկայացվել են քրեական վարույթին և ընտրված խափանման միջոցի տեսակին առնչվող հարցեր: 

Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:

Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների իրավասու ներկայացուցիչների հետ՝ բարձրաձայնված որոշ հարցերին տեղում լուծում տալու նպատակով։

Ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում Պաշտպանի ուշադրության ներքո:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր