«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

03 փետ 2024 14:23

Ըստ «Council on Foreign Relations»-ի՝ Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմը հավանական է, սակայն ԱՄՆ-ի համար չունի առաջնահերթություն․ Թյուրքագետ

Ըստ «Council on Foreign Relations»-ի՝ Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմը հավանական է, սակայն ԱՄՆ-ի համար չունի առաջնահերթություն․ ԹյուրքագետԹյուրքագետ Վարուժ Գեղամյանը ներկայացրել է ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի տարեկան կանխատեսումը, ըստ որի, Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմը հավանական է:


«Ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը՝ «Council on Foreign Relations»-ը (Արտաքին հարաբերությունների խորհուրդ) 2024 թվականի համար իր տարեկան կանխատեսման մեջ նշել է, որ Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմը հավանական է, սակայն ԱՄՆ-ի համար չունի առաջնահերթություն»,- Facebook-ում գրել է Գեղամյանը:


Հիշեցնենք` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել ՀՀ մի շարք տարածքներ։


«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, ինչը արտացոլում է սահմանափակումների մեղմացում վերջին ծանուցման հրապարակումից ի վեր.

- Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք
- Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք
- Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ
- Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ», - ասված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր