Ինչո՞ւ ՌԴ-ն չողջունեց ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացը. Ռուսաստանն էսօր նույն խաղն է անում Հայաստանում, ինչն արել է ԼՂ-ում          Ինտենսիվ անձրև, քամու ուժգնացում, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին       Կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր    

06 փետ 2024 15:03

Տեսանյութ.Տո ձեզնից լավ կապիտուլյանտ, Արցախում 2 շաբաթ իշխանության մնացիք, հայ չմնաց. ի՞նչ եք արել Արծվաշենի համար, ինչի՞ հետ չեք բերել

Տեսանյութ.Տո ձեզնից լավ կապիտուլյանտ, Արցախում 2 շաբաթ իշխանության մնացիք, հայ չմնաց. ի՞նչ եք արել Արծվաշենի համար, ինչի՞ հետ չեք բերելԽամաճիկային կուսակցություններն իրենց ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմով, իրենց քաղաքական և հանրային ռեսուրսով պայքարում են պետության դեմ հանձնարարականներով։


Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն տեսակետին, թե ադրբեջանական կողմի պահանջով Սահմանադրության փոփոխություն անելը հատուկ է խամաճիկային պետություններին։


«Տո՛ ձեզանից լավ կապիտուլյանտ, պարո՛ն Խաչատրյան։ Արցախում  իշխանություն վերցնելուց 2 շաբաթ չանցած ամբողջությամբ դատարկվեց, մի մարդ չմնաց։ Ասում է՝ հանդուրժում եք, որ Հայստանը լցվել է թուրքերով։


Ներողություն, Արծվաշենը քանի՞ տարի է ձեր իշխանության օրոք լցված եղել թուրքերով, ի՞նչ եք արել Արծվաշենի համար, ինչի՞ հետ չեք բերել Հայաստանի սուվերեն տարածքը։ Ասում  եք՝ հակադրում եք ազգն ու պետությունը։ Դուք պայքարում եք ՀՀ-ի դեմ»,- շեշտեց իշխանական պատգամավորը՝ պնդելով, որ ընդդիմադիր խմբակցությունը Հայաստանի դեմ պայքարում է օտարի պատվերով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր