«Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել, կա տուժած          Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա       Պատերազմից առաջ միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված    

07 փետ 2024 12:07

Չկա ոչ մի վենդետա, ձեզ թվում է , որ մենք պետք է ձեռներս ծալենք, ասենք՝ վա՜յ, ամեն ինչ արեք, միայն թե...

Չկա ոչ մի վենդետա, ձեզ թվում է , որ մենք պետք է ձեռներս ծալենք, ասենք՝ վա՜յ, ամեն ինչ արեք, միայն թե...Մենք չենք զրկում որևէ մեկին մանդատից, որովհետև նրան չենք սիրում, մենք չենք զրկում որևէ մեկին ավագանու մանդատից, որովհետև նա քաղաքային իշխանություններին շատ է քննադատում, մենք զրկում ենք ավագանու այն անդամներին, ավագանու այն 5 անդամներին, որոնք ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին: Այդ մասին ավագանու՝ փետրվարի 7-ի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետը:


«Օրենքն ասում է՝ բոյկոտե՛ք այնքան, մինչև 50 տոկոս քվեարկություններին մասնակցելը: Խնդրեմ, այն 50 տոկոսը բոյկոտեք, բայց բոյկոտի այդ անձրևանոցի տակ անգործություն մի՛ դարձրեք, որովհետև ավագանու անդամ լինելը պարտականություն է»,- ասաց քաղաքապետը:


Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև որոշման քաղաքական կողմին. «Ձեզ իրապես թվում էր, որ մենք պետք է ձեռներս ծալենք, ասենք՝ վա՜յ, ամեն ինչ արեք, տապալե՛ք բոլոր նախագծերը, բոյկոտե՛ք, ու մենք էլ պետք է ձեռքներս ծալենք, ասենք՝ վա՜յ, վա՜յ, վա՜յ, մեր ընդդիմությունը հանկարծ չնեղանա՞»,- ասաց նա և ընդգծեց՝ այս որոշումը չունի վենդետայի տրամաբանություն, որը փորձում է առաջ քաշել ընդդիմությունը:


Ավինյանը նաև նշեց, որ անգործությունը չի կարող անընդհատ արդարացվել. «Իմ պարտականությունն է, որ այս ինստիտուտը աշխատի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր