Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ          Մոսկվայում երեկ փորձել են խեղդել հայտնի բլոգեր Մինա Խաչատրյանին       Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից    

08 փետ 2024 12:26

Ինչու Նիկոլ Փաշինյանը ստորացրեց Ալեն Սիմոնյանին

Ինչու Նիկոլ Փաշինյանը ստորացրեց Ալեն ՍիմոնյանինՄի քանի օր առաջ պետական համակարգը սկսեց ջղագրգիռ քայլեր կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Նախ՝ կալանավորվեց նրա հարսը՝ եղբոր կինը, ապա եթերազրկվեց նրա ու նրա ընտանիքի հետ կապվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը։ Ակնհայտ է, որ այս ամենն արվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։

Համացանցում տարբեր վարկածներ շրջանառվեցին, որոնցից ամենատարածվածը իբր հեղաշրջման նախապատրաստությունն էր, որը իբր կազմակերպում էր զրո ինքնուրույնություն ունեցող Ալեն Սիմոնյանը։ Սակայն սա ծիծաղելի վարկած է, որովհետև Փաշինյան-Սիմոնյան հարաբերություններում արդեն երևում է տեղատվությանը հետևած մակընթացությունը․ ակնհայտ է, որ տիրոջ ու ծառայի հարաբերությունները նորից ջերմանում են։

Oragir.News-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ, թե ինչն է դարձել Նիկոլ Փաշինյանի ջղայնության պատճառը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, հին սովորույթի ուժով, Ալեն Սիմոնյանն այցելել է իշխանությունների սրտի «քսակ» Վիգեն Բադալյանին՝ Վիվառոյի Վիգենին և զգալի գումար վերցրել նրանից։ Որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկված մարդը Վիվառոյի Վիգենին է փոխանցել Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, թե ինչ է պետք անել որոշակի փողի հետ, ինչին ի պատասխան Վիգենն ասել է, թե չի կարող դա անել, որովհետև այդ փողի մի մասն արդեն տվել է Ալեն Սիմոնյանին։

Արագած սարով հիացող վարչապետը «չի դիմացել» այս հարվածին, քանի որ Ալեն Սիմոնյանը համարձակվել է խփել ուղիղ առաջնորդի «ջեբին», ինչից հետո Ալեն Սիմոնյանի հանդեպ սկսվել են աննախադեպ հետապնդումներ։

Oragir.News-ի մերձիշխանական աղբյուրի փոխանցմամբ, Ալեն Սիմոնյանը խոստացել է վերադարձնել գումարը, ինչից հետո առաջնորդը «փափկել է», բայց պատժամիջոցները չի վերացրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր