Երևանում ասեղնաբուժությունից հետո, բուժառուն հոսպիտալացվել է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Մարիետա Ա․-ն, ով ընդունվել է «ձախակողմյան լարված պնովոթարկ շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ։ Տեղում ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է Երևանի Օրբելի եղբայրներ փողոցում գործող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ում Երևանի բնակիչ 62-ամյա Հասմիկ Կ․-ի կողմից կատարված ասեղնաբուժության ժամանակ վերջինիս անփութության հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբիրի քննչական բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հասմիկ Կ․-ն բժշկուհի է։