Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 16-ի համար          ՀՀ-ում սննդամթերքի գնաճը հատել է 30 տոկոսի շեմը՝ որոշ դեպքերում հասնելով 42.1-ի. Փաշինյանը խաբել է. Մաս 232. «Ժողովուրդ»       Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»    

10 փետ 2024 12:07

Արդյո՞ք միկրոալիքային վառարանները առաջացնում են քաղցկեղի զարգացում.ուռուցքաբան

Արդյո՞ք միկրոալիքային վառարանները առաջացնում են քաղցկեղի զարգացում.ուռուցքաբանՄիկրոալիքային վառարանները, հակառակ հաստատված առասպելի, չեն առաջացնում քաղցկեղի զարգացում, վստահեցրել է ուռուցքաբան Սնեժաննա Գենինգը։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում խոսել է այս կենցաղային սարքի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապի բացակայության մասին։

«Միկրոալիքային վառարանները տաքացնում են սնունդը՝ օգտագործելով ճառագայթում, և հենց այս փաստն է մի քանի տասնամյակ շարունակ խոսակցությունների տեղիք տալիս դրանց վտանգի մասին։ Միկրոալիքները պատկանում են էլեկտրամագնիսական սպեկտրին: Այս սպեկտրը լայն է. այն ներառում է ռադիոալիքներ, ինֆրակարմիր ճառագայթներ, բջջային հեռախոսների ճառագայթում, Wi-Fi, հեռուստացույց, ռենտգեն և նույնիսկ սովորական տեսանելի լույս: Ալիքների ազդեցությունը կախված է դրանց հաճախականությունից»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է ուռուցքաբանը։

Ըստ Գենինգի՝ ցածր հաճախականության ալիքները, որոնց օգնությամբ սնունդը տաքացնում են միկրոալիքային վառարանում, չեն կարող փոխել ատոմների կառուցվածքը։

Տաքացվող սնունդը չի պարունակում ալիքներ կամ վտանգավոր ճառագայթում և ռադիոակտիվ չէ, վստահեցրել է բժիշկը։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ չի կարելի օգտագործել անսարք միկրոալիքային վառարաններ։ Բացի այդ, տաքացման համար չնախատեսված պլաստմասսե տարա չի կարելի դնել ջեռոցում, այն կարող է թունավոր նյութեր արտանետել»,- ամփոփել է բժիշկը։
Շվեյցարիայում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կանոնավոր կերպով միկրոալիքային վառարանի սնունդ օգտագործողները բախվում են արյան կարմիր բջիջների անկման և արյան սպիտակ բջիջների, ինչպես նաև խոլեստերինի աճի հետ:

Ամեն դեպքում, եթե միկրոալիքային վառարանում ինչ-որ բան եք պատրաստում, ավելի լավ է հեռանալ խոհանոցից և այնտեղից հեռացնել երեխաներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր