ՌԴ-ն պատրաստ էր իր միջոցներով արագ վերականգնել ՀՀ-ի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին, հայկական կողմն է ձգձգում բանակցությունները
![ՌԴ-ն պատրաստ էր իր միջոցներով արագ վերականգնել ՀՀ-ի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին, հայկական կողմն է ձգձգում բանակցությունները ՌԴ-ն պատրաստ էր իր միջոցներով արագ վերականգնել ՀՀ-ի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին, հայկական կողմն է ձգձգում բանակցությունները](https://www.tert.am/news_images/1360/4077027_1/751eb99803b413edccca4ecf1f771ee1.thumb.jpeg)
«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր իր միջոցներով բավականին արագ վերականգնել այս երթուղին։ Տարբեր պատճառներով, որոնք ինձ այնքան էլ պարզ չեն, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները», - ասել է Բաքվում ՌԴ դեսպանը։
Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Բաքուն և Թեհրանը համաձայնագիր են ստորագրել Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին։
«Այնտեղ ճանապարհն ավելի երկար է՝ 60 կմ, երթուղին ավելի բարդ է, բայց այս աշխատանքներն արդեն ընթանում են։ Այս բոլոր տարիներին Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումները անցնում էին Իրանի տարածքով։ Գումարած սա Թուրքիա տանող ճանապարհն է։ Հիմա գլխավորը Թուրքիայից Նախիջևան երկաթուղի կառուցելն է: Նախատեսվում է կրկնակի գիծ՝ եվրոպական և խորհրդային։ Ըստ այդմ, մենք կկարողանանք Ռուսաստանից Թուրքիա ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի տարածքով», - ասել է Եվդոկիմովը;