Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

21 փետ 2024 12:02

Տեսանյութ.«Առողջ երեխուս տարան, ոչինչ չտվեցին»․ 21-ամյա ծննդկանը մահացել է ծննդաբերությունից 10 օր անց

«Առողջ երեխուս տարան, ոչինչ չտվեցին»․ 21-ամյա ծննդկանը մահացել է ծննդաբերությունից 10 օր անց21-ամյա Լուիզա Սահակյանը ծննդաբերությունից շուրջ 10 օր անց մահացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Հարազատները մահվան մեջ մեղադրում են ծնարանի ավագ բժիշկ Ռուզաննա Սելիմյանին։ Մոր խոսքով՝ դուստրը որևէ հիվանդություն չի ունեցել, հղիությունն ընթացել է առանց բարդությունների, ծննդաբերությունը՝ բնական ճանապարհով։ Թեր ծննդաբերությունից երեք օր անց Լուիզան տաքություն է ունեցել, բայց դուրս է գրվել հիվանդանոցից։
 
Հարազատները նրան տուն են տարել, հաջորդ օրվանից մղձավանջը սկսվել է․ Լուիզայի վիճակը կտրուկ վատացել է, կրկին հիվանդանոց են տարել, սկզբում՝ «Սևանի» ԲԿ, հետո տեղափոխել են Երևան՝ «Աստղիկ» ԲԿ։ Այստեղ վիրահատել են 21-ամյա ծննդկանին, հեռացրել արգանդը։ Առողջական վիճակն օր օրի վատացել է, մայրը պատմում է, որ վերակենդանացման բաժանմունքում Լուիզան անճանաչելի էր, ոտքերն ու ձեռքերն այտուցված, գիտակցությունը՝ կորցրած։ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ծնարանի ավագ բժիշկ Ռուզաննա Սելիմյանը Factor TV-ի հետ զրույցում հերքեց, թե ծննդկանը մահացել է ծննդաբերության ժամանակ արված սխալի հետևանքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննութուն։ Առողջապահության նախարարությունից ասացին՝ քանի դեռ նախաքննություն է ընթանում, պարզաբանում չեն կարող տալ։ Իսկ բժիշկ Սելիմյանը հորդորեց սպասել փորձաքննության արդյունքներին, որից հետո միայն «Աստղիկ» ԲԿ-ն պարզաբանում կտարածի։ Մահացած ծննդկանի ծնողներն արդար դատավարություն են պահանջում։
Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր