Առաջարկվում է ծառայության սահմանային տարիքը փոխել, 15 միլիոն դրամ տուրք՝ մինչև18 տարեկան արական սեռի համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում          Կենդանակերպի չորս նշաններ, որոնք կարող են սիրով զբաղվել ցանկացած վայրում       Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու    

21 փետ 2024 18:38

Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի  տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Հրազդանի թիվ 13 ՆՈւՀ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտում՝ խոհանոցում:

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես՝

-հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` ապահովված տաք և սառը ջրով, արհեստական օդափոխության համակարգերով, որոնք կանխում են աղտոտված օդի ներթափանցումը տարածք,

-սննդամթերքի պահեստի, խոհանոցի և սպասք լվանալու սենյակի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտությամբ լվացվող ու անջրանցիկ, չներծծող, նյութերով,

-առաստաղը և պատուհանները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը: 

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր