Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

23 փետ 2024 14:52

Տեսանյութ.Պապիկյանն էլ չկարողացավ հերքել, որ ադրբեջանական կողմի հարձակման վտանգ կա

Պապիկյանն էլ չկարողացավ հերքել, որ ադրբեջանական կողմի հարձակման վտանգ կա,«Այս պահին Հայաստանը որդեգրել է սեփական զինված ուժերը,  կարողությունները նորացնել և արդիականացնել»,-ՊՆ վարչական համալիրում  Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ սա ենթադրում է, որ ունեն և սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն,  և, իհարկե, գործընկեր  երկրների աջակցությունը միայն կօգներ, այդ թվում նաև եվրոպական գործընկերներին է վերաբերում։

«Մեր մոտեցումը հետևյալն է՝ Հայաստանը զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Այն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը նաև հայտարարեց, որ չի կարող հերքել, որ ադրբեջանական կողմի հարձակման վտանգ կա, որը տեսանելի է առկա հռետորաբանությունից, և իրենց պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և մեր երկրի սուվերենությունը։

«Անկախ նրանից, թե մենք առաջիկայում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ զինված ուժերը շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը։ Այսօր ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են»,- ասաց Սուրեն Պապիկյանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր