Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի

«Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի: Մասնավորապես «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարում է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված 2.5 միլիոն շշի իրացումը կասեցնելու մասին, այնինչ ձեռնարկության հոսքագիծը մեկ օրում 150 հազար շշից ավելի արտադրելու հնարավորություն չունի»,- ասվում է ՍԱՏՄ տարածած հայտարարության մեջ:
Որոշ ժամանակ առաջ հաղորդվել էր, թե Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել Ջերմուկի հանքային ջրի շշից մի կում խմելուց հետո, քանի որ ջրի փոխարեն քացախ է եղել։
«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել էր հայկական հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքի կասեցման մասին՝ անվտանգությունը ստուգելու նպատակով:
Ավելի վաղ թե՛ ընկերությունը, թե՛ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել էին և բացառել հանքային ջրի մեջ քացախի առկայությունը։