Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

29 փետ 2024 17:13

Փոխադարձ համաձայնություն են հայտնել՝ շարունակել քննարկումները բաց մնացած հարցերի վերաբերյալ

Փոխադարձ համաձայնություն են հայտնել՝ շարունակել քննարկումները բաց մնացած հարցերի վերաբերյալԲեռլինում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ 2 օր շարունակված հանդիպումը։

Փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Վիլլա Բորսիգում բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարներն ու պատվիրակությունները քննարկել են են «Խաղաղության եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման» մասին երկկող համաձայնագրի նախագծի վերաբերյալ դիրքորոշումները։ Կողմերը փոխադարձ համաձայնություն են հայտնել՝ շարունակել քննարկումները բաց մնացած հարցերի վերաբերյալ։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի  արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՝ Մյունխենում երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ և մասնակցությամբ հանդիպումը Մյունխենում  տեղի էր ունեցել փետրվարի 17-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր