Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը          ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ       Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին    

01 մար 2024 13:39

Գլխավոր դերում եղել է Փաշինյանը․ նրա գործողությունների հետևանքով հանդարտված հավաքից հետո բռնություններ են եղել, կիրառվել են հատուկ միջոցները

Գլխավոր դերում» եղել է Փաշինյանը․ նրա գործողությունների հետևանքով հանդարտված հավաքից հետո բռնություններ են եղել, կիրառվել են հատուկ միջոցներըՈստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, հրապարակվեց Լևոն Երանոսյանի նախաքննական ցուցմունքը, որի համաձայն՝ Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում հարցաքննվելիս նշել է, որ այն չի ընդունում, թե՛ իր, թե՛ ոստիկանության ծառայողների գործողությունները եղել են իրավաչափ և համարժեք՝ ստեղծված իրավիճակին։

«Ինչ վերաբերում է ապրիլի 22-ի դրվագին, ապա այդ օրը ես քիչ ավելի ուշ եմ գնացել Արղախի պողոտա։ Երբ հասա խաչմերուկ, արդեն բախում էր սկսվել զորքերի և ցուցարարների միջև։ Ես արգելել եմ որևէ մեկը հատուկ միջոց օգտագործի, կարծեմ՝ մեկ-երկու միջոց ես եմ օգտագործել, չգիտեմ՝ այլ մարդ օգտագործել է, թե ոչ։ Երբ արդեն ցուցարարները ցրվեցին, ինձ մոտ մեկ նռնակ էր մնացել, որը պետք չէր օգտագործել։ Ես և ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալն առանձնացանք, գնացինք դեպի Տեցի խաչմերուկ, ճանապարհի աջ հատվածում ինչ-որ ֆուտբոլի դաշտի նմանվող անմարդաբնակ վայր կար, այդ վայրում նետեցի նռնակը, որտեղ էլ այն պայթեց»,- նշել է Երանոսյանը։

Երանոսյանի նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո դատարանը դատավարական այս փուլը համարեց ավարտված։

Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը պնդեց ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը՝ պահանջելով դատարանում հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին և Հունան Պողոսյանին։ Ըստ փաստաբանի՝ նրանց հարցաքննության դեպքում դատարանին կարող են ներկայացվել այնպիսի փաստեր, որոնք նշանակություն կունենան այս գործի ճիշտ լուծման համար։

Դատավորի հարցին՝ որն է միջնորդության նպատակը, ցուցմունքներով և հրապարակված տեսագրություններով պարզ են քաղաքացիների գործողությունները, պաշտպանը նշեց, որ նշված երեք անձանց դատարան հրավիրելու նպատակը ոչ թե քաղաքացիների գործողություններին գնահատական տալն է, այլ ոստիկանների գործողությունների պլանավորման վերաբերյալ հարցերը։ Մասնավորապես, տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Օսիպյանը հրաման տալիս հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ։

«Սա Հունան Պողոսյանի և Վալերիյ Օսիպյանի մասով։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա դատարանում հետազոտված ապացույցներից ակնհայտ է, որ 2018 թվականի թե՛ ապրիլի 16-ի, թե՛ ապրիլի 23-ի իրադարձությունների ժամանակ, այսպես ասած, «գլխավոր դերում» եղել է Նիկոլ Փաշինյանը, որի որոշակի գործողությունների արդյունքում արդեն իսկ հանդարտված հավաքից հետո որոշակի բռնություններ են եղել, ինչի արդյունքում էլ կիրառվել են հատուկ միջոցները»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ հատկապես այս երեք անձի հարցաքննությունը էական լույս կսփռի։

Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն ենթակա է մերժման։

Դատարանը ներկայացված միջնորդությունը մերժեց։ Պաշտպանության կողմը ժամանակ խնդրեց՝ լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար։ Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև մարտի 7-ը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր