Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է          «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան       Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավոր    

02 մար 2024 18:02

Կապանի օդանավակայանի մոտ բախվել են GAZ և Howo բեռնատարները

Կապանի օդանավակայանի մոտ բախվել են GAZ և Howo բեռնատարներըՄարտի 2-ին, ժամը 13:00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, բախվել են «GAZ» (վարոդ՝ Հ. Ա. ծնված 1998 թ.) և «Howo» (վարորդ՝ Պ. Ղ.) մակնիշների  բեռնատարները, ինչի հետևանքով «GAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «GAZ» մակնիշի ավտոմեքենան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր