Չէի ցանկանա, որ Հայաստանը կրկներ Ուկրաինայի ճակատագիրը․ Մարիա Զախարովա

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն արժանի է խաղաղ ապրելու և ոչ թե «սակարկության առարկա դառնալու արևմտյան անբարեխիղճ քաղաքական գործիչների ձեռքում»։
«Հուսով եմ, որ դա չպետք է տեղի ունենա, ես չէի ցանկանա, որ դա տեղի ունենար Հայաստանի հետ: Հայաստանն անցել է իր պատմական դժվարին ճանապարհը, որը ներառում էր ամենաբարդ տարածքային վեճերը, հարցերն ու հակամարտությունները։ Այս երկիրն արժանի է խաղաղ ապրելու և ոչ մի դեպքում չդառնա սակարկության առարկա արևմտյան անբարեխիղճ քաղաքական գործիչների ձեռքում»,- նշել է դիվանագետը:
Զախարովան ասել է, որ Ռուսաստանն անկեղծորեն խաղաղություն է մաղթում Հայաստանին։ «Մենք անկեղծորեն ցանկանում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում այս պետությանը՝ թե՛ այս երկրի և ժողովրդի հանդեպ սիրո, և թե՛ պրագմատիզմի տեսանկյունից, քանի որ դրանից է կախված ողջ տարածաշրջանի բարեկեցությունը։ Բայց մենք, ցավոք, տեսնում ենք, թե ինչպես Արևմուտքը, բավական խաղալով ու «կոտրելով» Ուկրաինան, ծեծված տիկնիկի պես առանց ձեռքի ու ոտքի անկյուն նետելով, սկսեց նոր զոհ փնտրել։ Միայն թե Հայաստանը չդառնա այս նոր զոհը, որին կխաբեն ու գայթակղեն»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։