Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

11 մար 2024 14:28

Հայր և որդի քարերով և փայտով ծեծի են ենթարկել.«Արծվի թեւերի» մոտ սպանությունից հետո սպանվածի 19-ամյա որդին բռունցքով վնասել է հիվանդանոցի գույքը

Հայր և որդի քարերով և փայտով ծեծի են ենթարկել.«Արծվի թեւերի» մոտ սպանությունից հետո սպանվածի 19-ամյա որդին բռունցքով վնասել է հիվանդանոցի գույքըՄարտի 10-ին, ժամը 16.53-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Օշական գյուղի բնակիչ 42-ամյա Նորիկ Բաքոյանի դիակը:

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ մարտի 10-ի ժամը 15.30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» կոչվող հուշակոթողի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանության է եղել մի կողմից՝ մահացածի, նրա 19-ամյա որդու և մյուս կողմից՝ 24-ամյա համագյուղացու և նորակերտցի 22-ամյա երիտասարդի միջև: Հայր և որդի քարերով և փայտով ծեծի են ենթարկել 22-ամյա նորակերտցուն, ինչից հետո 24-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 42-ամյա համագյուղացուն, որը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է: 19-ամյա և 22-ամյա երիտասարդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

24-ամյա օշականցի երիտասարդը հայտնաբերվել, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ:

Մարտի 10-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նորիկ Բաքոյանի 19-ամյա որդին բռունցքներով հարվածել և վնասել է հիվանդանոցի գույքը: Այս փաստով ևս կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր