Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ          2025 թվականի հուլիսից եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ, պաշտպանության նախարարությունը ստել է       Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել    

11 մար 2024 16:28

Տավուշի մարզում փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

Տավուշի մարզում փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորիցՄարտի 11-ին, ժամը 13:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորից (մոտ 30 մ) դուրս են բերել Մ․ Փ․-ին (ծնված 1953 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր