Գյումրիի 102-րդ ռազմաբազան պիտի գործի ՀՀ օրենքներին համապատասխան, ՀՀ իրավազորության ներքո          Վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը       ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիuկ ունեցող երկրների թվին է դասվում նաև Հայաստանը    

07 սեպ 2025 10:48

Տեղ գյուղի վերջնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա զոհ

Տեղ գյուղի վերջնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա զոհՍեպտեմբերի 6-ին, ժամը 23։39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տեղ գյուղի վերջնամասում գտնվող ձորում փրկարարները հայտնաբերել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և վարորդի դին՝ սրահից դուրս։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր