«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

13 մար 2024 11:31

Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի. Վլադիմիր ՊուտինՌազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռազմատեխնիկական տեսանկյունից մենք, իհարկե, պատրաստ ենք: Դրանք մշտապես մարտական պատրաստության վիճակում են»,- ասել է Պուտինը «Ռոսիա 1»-ի և «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի։

Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում հայտարարել են, որ չեն պատրաստվում իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա։ ՌԴ նախագահի խոսքով, ԱՄՆ-ը հասկանում է, որ Ռուսաստանն ամերիկյան զորքերի մուտքը, կդիտարկի որպես միջամտություն։

«Չեմ կարծում, որ ձգտում են ուղիղ առճակատման, բայց մենք պատրաստ ենք դրան»,- ընդգծել է Պուտինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր