ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

13 մար 2024 11:52

Տեսանյութ.«Արշակ Կարապետյանի ստի բացահայտումը»․ Նիկոլ Փաշինյանը նամակագրություն է հրապարակել

«Արշակ Կարապետյանի ստի բացահայտումը»․ Նիկոլ Փաշինյանը նամակագրություն է հրապարակելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը TikTok-ի իր էջում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ նամակագրություն է հրապարակել՝ «Արշակ Կարապետյանի ստի բացահայտումը» վերտառությամբ։

Հրապարակված տեսանյութում Արշակ Կարապետյանը ձայնային հաղորդագրությամբ Նիկոլ Փաշինյանին առողջություն է մաղթում և նշում «մեր մոտ ամեն ինչ նորմալ ա»։ Հրապարակումից պարզ է դառնում, որ այն տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 14-ին՝ ժամը՝ 09:38-ին։

«Լուրջ խոսակցություն պետք է ունենանք։ Պիտի բացատրություն տաք՝ հանրային։ Ինչ է տեղի ունեցել»,- տեսանյութում երևում են նաև վարչապետի այս հաղորդագրությունները։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հրավիրած վերջին ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է որոշել ազատել Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից․ «Եղել է գլխավոր շտաբի պետի տեղակալ, եղել են 2021 թվականի իրադարձությունները, հետո եղել է ՊՆ ղեկավար, եղել են նույն թվականի նոյեմբերի իրադարձությունները։ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Կարապետյանը ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ ու հանդարտ է, մինչդեռ իր զեկույցում այդ պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածք և դիրքեր վերցրել։ Կարապետյանը, լինելով նախարար, կա՛մ դրա մասին տեղյակ չի եղել, կա՛մ տեղյակ լինելով ինձ չի զեկուցել։ Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր