Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ          Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը       Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները    

14 մար 2024 13:20

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 9-ամյա տղա է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 9-ամյա Հայկ Տ․-ն է, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզից՝ «Արարատ» բժշկական կենտրոնից՝ «տերմինալ վիճակ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակավել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր