Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ          Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ       Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին    

14 մար 2024 14:13

Ալերգիայից խեղդվող, բայց էլեկտրոնային դեղատոմս չունեցող կնոջ համար, ըստ նախարարի, անհրաժեշտ էր շտապօգնություն կանչել։

Ալերգիայից խեղդվող, բայց էլեկտրոնային դեղատոմս չունեցող կնոջ համար, ըստ նախարարի, անհրաժեշտ էր շտապօգնություն կանչել։Ալերգիայից խեղդվող, բայց էլեկտրոնային դեղատոմս չունեցող կնոջ համար, ըստ նախարարի, անհրաժեշտ էր շտապօգնություն կանչել։ Նման խորհուրդ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տվել է այսօր տեղի ունեցած ճեպազրույցում։

«Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է եւ պետք է շտապօգնություն կանչել», - ի պատասխան լրագրողի հարցի նշել է նախարարը։

Նրա կարծիքով՝ էլեկտրոնային դեղատոմսերի ընթացակարգին արդեն սովորում են թե դուրս գրողները, թե դրանով սպասարկվողները, իսկ դժվարությունները՝ ժամանակավոր են։

«Խնդիրն օր օրի կարգավորվում է, համարգին սովորում են ու արդեն 90. 000- ից ավել էլեկրոնային դեղատոմս է դուրս գրվել այս օրերի ընթացքում, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը աշխատում է։ Նորից հայցում եմ մեր քաղաքացիների ներողամռտությունը, որովհետեւ ցանկացած նոր համակարգ ներդնելիս, որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր օղակները կարողանան սկսել համահունչ աշխատել, մի քանի օրից, կարծում եմ, շատ ավելի խնդիրները կարգավորված կլինեն».- նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նա նաև արձագանքել է նախկին առողջապահության նախարար Ա. Թորոսյանի քննադատությանը, թե այս ընթցակարգը լավ բան է, բայց շուտ էր։

«Մեր բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել տարիներ, դարեր, մինչև կլինի ավելի պատրաստված հասարակություն, տեխնիկա և ոչինչ չանել։ Մեր մոտեցումն այն է, որ մեր բոլոր նախանշած բարեփոխումները, պետք է հստակ ժամկետներում իրականացնենք և ցանկացած խնդիրը, որը պրակտիկայում առաջ է գալիս, լուծելով առաջ գնալ։ Համակարգը պատրաստ է, բժիշները պատրաստ են», - վստահեցրել Անահիտ Ավանեսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր