Տեսանյութ. Ադրբեջանը բանակը մոտեցրել է մեր սահմանին, և այդ բանակը տարիներով չի պահելու՝ այն ահռելի ծախս է, վաղ թե ուշ կանցնի գործի.Սյունիքը, Տավուշը, Լոռին դառնում են խոցելի, մի շարք գյուղեր կհայտնվեն շրջափակման մեջ

Բանախոսի դիտարկմամբ, այն տարածքները, որոնք վերցրել են այս ընթացքում, և այդ տարածքը շրջանցող ճանապարհ են կառուցել, նույնիսկ դրանք ուղղակիորեն կրակահերթի տակ են հայտնվում։ Ոչ միայն կտրելու են մեզ Վրաստանից, այլև մյուս ճանապարհը հայտնվելու է ադրբեջանցիների ոչ ուղղակի, բայց տեսանելի վերահսկողության ներքո։ Փաստացի, Հայաստանը հյուսիսից կտրվում է Վրաստանից, իսկ հարավում, եթե զիջում են Տիգրանաշենը, զրկվում ենք դեպի Սյունիք գնացող հիմնական ռազմավարական ուղղությունից։
Փորձագետը նկատում է՝ Ալիևը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են Հայաստանի հետ ինչ-որ պայմանագիր կնքել, որի 5 հիմնական սկզբունքները մշակվել են Բաքվում։ Այդ դեպքում մենք չենք ունենա խաղաղության պայմանագիր, մենք կունենանք հերթական կապիտուլյացիան։ Սյունիքն է խոցելի, Տավուշը կդառնա խոցելի, Լոռին կդառնա խոցելի, ճանապարհները կհայտնվեն իրենց վերահսկողության ներքո, մի շարք գյուղեր ընդհանրապես կհայտնվեն շրջափակման մեջ։ Ադրբեջանի կողմից խնդիրը հետևյալն է՝ հնարավորինս ծանրացնել Հայաստանի լոգիստիկ վիճակը, իսկ գործող քաղաքական ռեժիմը կապիտուլյացիոն ռեժիմ է։
«Խաղաղության պայմանագիր չի կնքվելու։ Եթե նույնիսկ ինչ որ պայմանագիր կնքվի, դա չի լինելու վերջնական։ Սահմանազատումը խաղաղության չի բերելու։ Սահմանազատումը Հայաստանի վիճակը ավելի վատ է դարձնելու․ տարածքներ են խլելու, անասնագողությամբ են զբաղվելու, հետո կանցնեն մարդագողության։ Զիջումները չեն կանգնեցնելու պատերազմը։ Ադրբեջանը շարունակաբար զորավարժություններ է կատարում։ Ժամանակին, երբ Արցախում հայ բնակչություն կար, Ադրբեջանը ստիպված էր 60 հազարանոց բանակ պահել։ Հիմա արցախահայությունը չկա՝ ինքը այդ բանակը մոտեցրել է մեր սահմանին, պարզ է, որ այդ բանակը տարիներով չի պահելու՝ այն ահռելի ծախս է, վաղ թե ուշ այդ բանակը կանցնի գործի»,- ասել է Ա․ Մանվելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։