Թեհրանում չեն բացառում,կա՛մ վստահ են, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա          Ի՞նչ սցենար են պատրաստել միամիտ Հայաստանի և ճկուն Վրաստանի համար Արևմուտքի պայծառ դեմքով ուժերը       «Բայրաքթար AKINCI» ԱԹՍ-ն հայտնաբերել էր ջերմության աղբյուր, որը ենթադրաբար եղել էր Իրանի նախագահի ուղղաթիռինը    

16 մար 2024 09:33

Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական կուսակցություններից որևէ մեկի անդամ․ «Հրապարակ»

Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական կուսակցություններից որևէ մեկի անդամ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին այդպես էլ չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական ազդեցիկ կուսակցությունների ընտանիքներից որեւէ մեկի անդամ։ Արդեն քանի շաբաթ է՝ ՔՊ-ում քննարկում են եւ չեն կարողանում վերջնական որոշման հանգել՝ ում հասցեագրել հայտը, որ չմերժվեն։ Տեղեկություններ կան, որ երկար բանակցել են՝ ԵԺԿ-ին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն) անդամակցելու համար, սակայն՝ ապարդյուն։

Դեռ շաբաթներ առաջ ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում էին, որ կարծես որոշում ունեն եւ անդամակցության հայտ են ներկայացնելու լիբերալ-դեմոկրատների՝ ALDE ալյանսին, որին Հայաստանից անդամակցում են ՀԱԿ-ն ու ԼՀԿ-ն։ Սակայն նախօրեին ՔՊ կուսակցական հավաքին կրկին քննարկել են այդ հարցը, թե որ միավորմանը ՔՊ-ն պետք է հայտ ներկայացնի, ուղիղ չեն ասել, բայց ներկաներից շատերը գլխի են ընկել, որ ԱԼԴԵ-ում էլ ՔՊ-ին չեն սպասում։

Երեկվա քննարկման ժամանակ շատերն առաջարկել են անդամագրվել սոցիալիստներին։ «Իզմ»-եր չունեցող կուսակցության համար ի՞նչ տարբերություն, թե որ ընտանիքին կամ թեւին կհարի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր